Դեմկուսը որոշել է իր համագումարի օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության կենտրոնական գրասենյակում երեկ կայացել է կուսակցության Հանրապետական խորհրդի նիստը, որի ընթացքում որոշվել է հունիսի 13-ին կուսակցության համագումար հրավիրել:

Կուսակցության կայացրած մյուս որոշմամբ՝ ՀԴԿ-ն կմասնակցի աշխատավորների համերաշխության օրվա կապակցությամբ 2015թ. մայիսի 1-ին ՍԴՀԿ-ի կողմից հայտարարված հանրահավաքին՝ ներգրավելով ինչպես կուսակցության տարածքային եւ երիտասարդական կառույցները, այնպես էլ իրենց հետ սերտորեն համագործակցող հասարակական հատվածի կազմակերպությունները:

Որոշում է կայացվել սկսել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի դրույթների քննարկումը եւ ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին եւ հանրությանը ներկայացնել ամփոփ եզրակացություն իր դիրքորոշման եւ մոտեցումների վերաբերյալ: Հատուկ քննարկման առարկա է դառնալու կառավարման համակարգի փոփոխման հարցը:

«Միաժամանակ, խորհուրդը վերահաստատում է կուսակցության այն դիրքորոշումը, որ գործող սահմանադրությունը որևէ կերպով չի կաշկանդում այսօրվա իշխանություններին՝ համակարգային կերպով լուծելու երկրում կուտակված սոցիալ-տնտեսական լուրջ և հրատապ խնդիրները, կազմաքանդելու օլիգարխիկ-մենաշնորհային համակարգը, իրագործելու սահմանադրությամբ ամրագրված սոցիալական պետության գործառույթները, ապահովելու մարդու կենսական իրավունքները, որպիսիք են՝ աշխատանքը, արժանավայել աշխատավարձը, բավարար կենսաթոշակը և այլն»,- տեղեկացնում են կուսակցությունից:




Լրահոս