
Կոլումբիայում շքեղ մազերի տիրուհիները տառապում են հանցագործների հարձակումներից, ովքեր կտրում են նրանց մազերը: Մկրատներով զինված չարագործները խմբերով են գործում: Կեղծամներ պատրաստող արհեստանոցները բնական վարսերի համար բավականին մեծ գումար են տալիս. հայտնում է կոլումբիական Bogօta Post հրատարակչությունը:
Բոգոտայում մեկ մետր մազն արժի 140-160 դոլար՝ կախված մազի որակից ու գույնից:
Բնական մազերից պատրաստված կեղծամները, բնականաբար, գնորդների համար շատ ավելի թանկ են արժենում. մեկ կեղծամը 320-ից 480 դոլար արժի:
Հոդվածում նշվում է, որ շատ չունևոր կանայք իրենք են վաճառում իրենց մազերը: