ՄԱՐԴԻԿ ԳՆՈՒՄ ԵՆ «ԿՐԱԿԻ ԲԵՐԱՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի ազգային ավիափոխադրող ընկերության օդանավով Երեւանից Հալեպ մեկնած մեր հայրենակիցները Սիրիայի ապստամբների կրակահերթերի թիրախ են դարձել: Բանն այն է, որ դեպի Հալեպ տանող հիմնական ճանապարհը փակ է, ուղեւորները որոշել են Հալեպ հասնել երկրորդ ճանապարհով եւ ընկել են Սիրիայի ապստամբների կրակահերթի տակ: Ըստ արտաքին գործերի նախարարության՝ սպանվել է 4 հոգի՝ Հարութ Սուվարյանը, Արսեն Փեփեջյանը, Հրաչ Փեփեջյանը եւ Մեսրոպ Աճեմյանը: 10 հոգի վիրավորվել է:
Այս իրավիճակում ողբերգականը ոչ միայն այն է, որ մեր հայրենակիցները կրակահերթի զոհ են դարձել, այլ այն, որ սիրիահայերը գերադասում են գնալ «կրակի բերան», քան մնալ Հայաստանում: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ:




Լրահոս