ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում առանձնատուն է կառուցում: Այն կառուցվում է Մոսկվայի հայտնի Դուբրովսկայա փողոցում, որտեղ այժմ լայն թափով ընթանում են շինարարական աշխատանքները: Գ. Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից փորձեցինք պարզել լուրի իսկությունը: «Անկեղծ ասած, ինչ-որ մեկի «հավաստի տեղեկությունները» չեմ կարող եւ չեմ ուզում մեկնաբանել»,-պատասխանեց ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակը: Ի դեպ, վերջին շրջանում Իվետա Տոնոյանին հարց ուղղելիս ստանում ենք նրա «սրտից բխած» պատասխանը եւ ոչ թե Գագիկ Ծառուկյանի տեսակետը, ինչի համար նա կոչված է:




Լրահոս