ՉԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի պատրաստվում շնորհավորել նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Նրա խոսնակ Լիլիթ Աղեկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Դուք ի՞նչ եք կարծում, այդ միջոցառումը, որը կայացավ Գյումրիում, ընտրությո՞ւն է կոչվում: Արդյոք դրանից հետո պետք է որեւէ մեկին շնորհավորել: Դա խայտառակություն էր»: Ի դեպ, տեղեկացնենք, որ Վարդան Ղուկասյանն օրեր առաջ վերադարձել է Հայաստան:




Լրահոս