Բիոզուգարանն «անհետացել է» «Տաթևեր» ճոպանուղու մոտից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը Սյունիքի մարզի Տաթեւի գյուղապետ Մուրադ Սիմոնյանից տեղեկացավ, որ տեւական ժամանակ է, ինչ «Տաթեւեր» ճոպանուղու մոտից հանվել է թանկարժեք բիոզուգարանը եւ տարվել անհայտ ուղղությամբ: Գյուղապետն ամեն դեպքում դժվարացավ ասել, թե ով է որոշել եւ ուր է տարել բիոզուգարանը:

«Տարան, էդ երկաթի կտորը, տարան, պրծա ես դրանից, էդ գլխացավանքից: Իսկ նոր զուգարանի կառուցումը երկու ամսից կավարտվի»,-ուրախացած հայտնեց գյուղապետը:

Հիշեցնենք, որ դեռեւս 2012 թվականին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի Կառավարությունը զբոսաշրջությունը խթանելու անվան տակ պետական բյուջեից 124 մլն դրամ (ավելի քան 340 հազար դոլար) հատկացրեց՝ երկու բիոզուգարան ձեռք բերելու համար: Զուգարանները տեղադրվեցին մեկը Սյունիքի մարզի Տաթեւ գյուղում` ճոպանուղու հարեւանությամբ, իսկ մյուսը՝ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ: Եթե Երեւանի բիոզուգարանը մի քանի օր հատուկ միջամտությամբ աշխատեց, ապա «Տաթեւեր» ճոպանուղու մոտ տեղադրվածը ի սկզբանե այդպես էլ չգործեց:




Լրահոս