Հուսիտները պատերազմ են սկսում Սաուդյան Արաբիայի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եմենի ապստամբ հուսիտները հրետանին տեղակայել է Սաուդյան Արաբիայի հետ սահմանին, որը ղեկավարում է միջազգային կոալիցիան: Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը:

Ապստամբները, չնայած կոալիցիայի ավիահարվածներին, շարունակում են գրոհները նաև Եմենի հյուսիսի ու հարավի ուղղությամբ՝ փորձելով ներխուժել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Ադեն նավահանգիստ: Մասնավորապես, զինյալները, երկրի նախկին նախագահ Աբդալլա Սալեհին հավատարիմ մնացած բանակային ստորաբաժանումների աջակցությամբ, իրենց վերահսկողության տակ են վերցրել Ադենից 100 կմ արևելք տեղակայված Շուքրա նավահանգիստը:

Բացի այդ` ապստամբներին հաջողվել է գրավել Շաբվա նահանգի մի բնակավայր՝ հասնելով երկրի արևմուտքում գտնվող Հադջա նահանգ:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան ու Պարսից ծոցի երկրների շարքում նրա դաշնակիցները ռազմական օպերացիա էին սկսել Եմենում:




Լրահոս