
Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն 43-ամյա Շենոն Բրիգսը կրկին թույլ չի տվել իր մրցակցին դիմանալ գեթ մեկ ռաունդ՝ կանխատեսելիորեն ոչ մի հնարավորություն չթողնելով 48-ամյա հունգարացի վետերան Ժոլտան Պետրանյիին: Վերջինս հնազանդորեն վայր է ընկել Բրիգսի` իր որովայնին հասցրած հարվածների տարափից:
Այսպիսով՝ 2014-ին վերադառնալով ռինգ` Բրիգսը 7-րդ հաղթանակն է տարել, որոնցից 6-ը՝ առաջին ռաունդում: Պետրանյին արդեն, ամենայն հավանականությամբ, կավարտի իր կարիերան, ինչպես ցանկանում էր անել դեռևս անցած տարվա դեկտեմբեր ամսին, երբ նոկաուտով պարտվեց իր սկսնակ հայրենակցին: