ՄԻՀՐԱՆԸ ՀԵՐՔԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ հակառակ սեռի երկու հայտնի մարդու որեւէ վայրում տեսնում են միասին, նրանց միանգամից սիրավեպ են վերագրում: Շատ հայտնիների համար այդ տեսակ խոսակցություններն արդեն սովորական են դարձել, հաճախ նրանք նույնիսկ չեն էլ արձագանքում: Բայց պատահում են դեպքեր, երբ համբերության բաժակը լցվում է: Այս անգամ «մեղադրվում» են «Դժվար ապրուստ» սերիալի հերոսներ Մերի Մակարյանն ու Միհրան Ծառուկյանը: Խոսակցություններն ավելի թեժացան, երբ համացանցում հայտնվեցին Մերիի ծննդյան տոնի լուսանկարները, որտեղ ներկա էր նաեւ Միհրանը: Իսկ թե որքանով են լուրերը համապատասխանում իրականությանը, լսենք Մ. Ծառուկյանի մեկնաբանությունը. «Պաշտոնապես հայտնում եմ, որ մենք` ես եւ Մերին, պարզապես շատ լավ ընկերներ ենք, հենց դրա պատճառով մեր միջեւ չի կարող նման բան լինել: Ես ունեմ իմ անձնական կյանքը, որը բացարձակ կապ չունի եւ չի էլ կարող ունենալ Մերի Մակարյանի հետ: Բազմիցս հայտարարել եմ, որ հենց կսիրեմ մեկին, անպայման դրա մասին բարձրաձայն կհայտնեմ: Վստահ եմ, որ իմ շատ սիրելի երկրպագուներն այլեւս նման կեղծ բամբասանքների չեն հավատա»: 




Լրահոս