ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Իմ հայրը տարիներ առաջ Վարդենիսում մի քանի քառակուսի մետր հողատարածք է գնել մեր հարեւանից, առկա է առքուվաճառքի պայմանագիրը: Հիմա ես այդ տարածքում բնակարան եմ կառուցել ինձ համար: Ուզում եմ իմանալ, թե ինչ փաստաթուղթ է անհրաժեշտ, որ սեփականաշնորհեմ իմ կառուցած բնակարանը:

Քրիստինե Բարսեղյան (29 տարեկան, գրադարանավարուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ 1999թ. մայիսի 6-ից հետո անշարժ գույքի հետ կապված գործարքներ կնքելու դեպքում իրավունքները գրանցելու համար պայմանագրերը պետք է ներկայացվեն կադաստրի մարմնին` դրանց նոտարական վավերացման օրվանից սկսած 30-օրյա ժամկետում: Նշված պահանջը չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության, նման գործարքը համարվում է առ ոչինչ, եւ գրանցման համար բացթողնված ժամկետը կարող է հարգելի համարվել դատական կարգով:
Ինչ վերաբերում է հողամասում կառուցված բնակելի տան նկատմամբ իրավունքների գրանցմանը, հայտնում ենք, որ օրինական կառույցների դեպքում պետք է ներկայացվեն քաղաքաշինական համապատասխան փաստաթղթեր (նախագիծ, շինթույլտվություն, շինարարության ավարտը հաստատող փաստաթուղթ), իսկ ինքնակամ կառույցը սահմանված կարգով կարող է օրինականացվել համայնքի ղեկավարի կողմից:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեզ մնում է խորհուրդ տալ Քրիստինե Բարսեղյանին, որ քանի դեռ «Նաջարյանը չի փոշմանել», շտապ վերցնի համապատասխան փաստաթղթերն ու ներկայանա կադաստր:




Լրահոս