
Անգլիական «Լիվերպուլ»-ը միացավ այն ակումբներին, որոնք ցանկանում են ձեռք բերել Իտալիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Չիրո Իմոբիլեին:
Առաջիկայում Անգլիայի 18-ակի չեմպիոնն առաջարկ կանի 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով: Իմոբիլեի գործող պայմանագիրն ավարտվում է 2019-ի ամռանը: Գերմանիայի այս առաջնությունում Իմոբիլեն 17 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: