«Բորուսիա»-ն պատրաստվում է վաճառել Իմոբիլեին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Չիրո Իմոբիլեն մեծ հավանականությամբ այս ամառ կարող է հեռանալ գերմանական ակումբից: Լրատվամիջոցները հայտնում են, որ գերմանական ակումբի նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը գոհ չէ 25-ամյա իտալացի ֆուտբոլիստից, իսկ անձամբ հարձակվողը որոշում է կայացրել լքել ակումբը:

Տեղեկություններ են շրջանառվում, որ գերմանական ակումբը կհամաձայնվի ֆուտբոլիստին վաճառել 15 մլն եվրոյով: Հիշեցնենք, որ հարձակվողի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում «Սևիլիա»-ն, որն ավելի վաղ նրա տրանսֆերի համար 12 մլն էր առաջարկում:

Ավարտված մրցաշրջանում Իմոբիլեն գերմանական ակումբի կազմում մասնակցել է 34 խաղի, դարձել 10 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս