Ժողովուրդ. Ծառուկյանը փեսայի մրցակցին ստիպում է հանել թեկնածությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի աղբյուրները փոխանցում են, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրերս իր մոտ է կանչել Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Մեհրաբյանին եւ ասել, որ չպետք է “խանգարի” իր փեսա Կարապետ Գուլոյանի վերընտրությանը:
“Նշենք, որ ի սկզբան” ասվում էր, թե Մեհրաբյանը ձեւական է իր թեկնածությունն առաջադրել, սակայն “Ժողովուրդ”-ին լուրեր հասան, որ նա տարբեր շրջանակների մոտ հայտարարել է, թե ինքը լուրջ պայքարելու է հաղթանակի համար:
Իսկապե՞ս Ծառուկյանը Ձեզ իր մոտ է կանչել եւ սպառնացել: Մեր այս հարցին Մեհրաբյանը պատասխանեց. “Ծառուկյանն ինձ չի կանչել, ես սուտ բաներ չեմ խոսում: Նա ինձ հրավիրել է: Ես իրեն առաջարկեցի, որ պարոն Ծառուկյան, ելույթ ունեցեք ու ժողովրդին ասեք. “Ժողովուրդ ջան, կա երկու թեկնածու, դուք որին էլ ընտրեք, ես նրա հետ կաշխատեմ”:
Այդ դեպքում համ ժողովրդի ընտրյալը կլինի, համ էլ Ձեր ռեյտինգը կբարձրանա: Ինքն էլ ասաց՝ եթե դու անցնես, առաջիններից մեկը ես կլինեմ, որ քեզ կշնորհավորեմ: Ու վերջ”,- գրում է թերթը:




Լրահոս