Եվրո-2016. Հոլանդիան և Իտալիան խուսափեցին պարտությունից (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի են ունեցել Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի A, B և H խմբերի 5-րդ տուրի հանդիպումները:

A խմբում Հոլանդիայի հավաքականը կարողացավ ոչ ոքի խաղալ Թուրքիայի ընտրանու հետ և 7 միավորով երրորդ տեղում է:  Մրցաշարային աղյուսակը 13 միավորով գլխավորում է Չեխիայի հավաքականը, մեկ միավոր քիչ ունի Իսլանդիան:

B խմբում Բելգիայի հավաքականը 5:0 հաշվով պարտության մատնեց Կիպրոսի թիմին:  Բոսնիա-Հերցեգովինանհաղթեց Անդորայի հավաքականին:  Խմբի առաջատարը Ուելսն է՝ 11 միավոր: Իսրայելը երկրորդ տեղում է՝ 9 միավոր:

H խմբում Իտալիայի հավաքականը ոչ ոքի խաղաց բուլղարացիների հետ՝ 2:2: Իտալիան 11 միավորով մնաց երկրորդ տեղում է: Առաջատարը Խորվաթիայի թիմն է, որը վաստակել է 13 միավոր:

 




Լրահոս