Մերսեդեսը բախվել է էլ. սյանը. կա երկու զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր վաղ առավոտյան, ժամը 05.52-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Արտաշավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նախնական տվյալներով “Մերսեդես E320” մակնիշի 04 ՍՏ 151 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրական սյանը, ինչի հետևանքով երկու ուղևորներ տեղում զոհվել են: Փրկարարները դուրս են բերել վարորդին, ով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն:




Լրահոս