Անջելինա Ջոլին` տարվա լավագույն չարագործ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անջելինա Ջոլին դարձել է 2014 թվականի կինոյի լավագույն չարագործը Kids’ Choice Awards-ում : Նա մրցանակը ստացել է Դիսնեյի «Մալեֆիսենտա» հեքիաթում իր գլխավոր դերի համար, որտեղ նա խաղում է չար կախարդի դերը:

Անցած տարվա լավագույն ֆիլմ է ընտրվել «Գալակտիկայի պահակները», լավագույն դերասան՝ Բեն Ստիլերը «Գիշերը թանգարանում. դամբարանի գաղտնիքը» ֆիլմում իր դերակատարման համար և Էմա Սթոունը «Նոր սարդ-մարդը. բարձր լարում» ֆիլմի համար:

Նշենք, որ Kids’ Choice Awards մրցանակը ստեղծել է Nickelodeon հեռուստաալիքը 80-ականների վերջին:

1

2




Լրահոս