«Վիկիլիկս»-ի Հայկական թղթապանակում, ԱՄՆ դեսպանի` Վաշինգտոն ուղարկած հաղորդագրությունում, «Կենտրոն» հեռուստաընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանը հայտնվել էր այն համատեքստում, թե իբր Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը, սպառնալով «Գլոբալ գոլդ» ընկերությանը զրկել ոսկու արդյունահանման լիզենզիայից, սեփականատիրոջից պահանջված 3 միլիոն դոլար կաշառքն առաջարկել էր փոխանցել Գուլոյանին: Վարդան Այվազյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում նշել էր, որ ամենաշատը զարմացած է, թե «պրիչո՞մ տուտ Գուլոյան»: «Ճիշտ ա ասել»,- իր հերթին ասաց Մուրադ Գուլոյանը: Նրան նաեւ հարցրեցինք, թե կարդալով «Վիկիլիկս»-ում տպագրված նյութերը, ի՞նչ զգացողություն ունեցավ: Մուրադ Գուլոյանն ասաց, որ «ուղղակի լուրջ չվերաբերվեցի, որովհետեւ իրոք բացարձակապես նման բան չի եղել»: Նույնիսկ կատակով Մուրադ Գուլոյանը ո՛չ զանգելու է, ո՛չ էլ առավել եւս` պահանջելու է իր 3 մլնը: «Կատակելու տրամադրություն ես ունեի, միգուցե ինքը չուներ, չուզեցի բորբոքեի»,-ասաց նրբանկատ պատգամավորը:
«ՃԻՇՏ Ա ԱՍԵԼ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ