ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մի առիթով Երեւանի արդեն նախկին Գլխավոր ճարտարապետը եւ ներկայիս Քաղաքաշինության նախարարը հայտարարել էին, որ Երեւանի ինքնակամ շինությունները քանդվելու են. մասնավորապես` «Հին էրիվան» ռեստորանային համալիրի դիմաց գտնվող արագ սննդի կետը, Աբովյան փողոցի վրա գտնվող «Գարդերոպ»-ի կողքի խանութները: Ինչո՞ւ չեն քանդվում այդ տարածքները:Վլադիմիր Պետրոսյան, 43 տարեկան, երեւանցիՊԱՏԱՍԽԱՆ. «Հին Երեւան» պատմամշակութային միջավայրի ստեղծման վերաբերյալ Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ «Հին Երեւան» պատմամշակութային միջավայրի ստեղծման նպատակով` Արամի, Փ.Բուզանդի, Աբովյան եւ Եզ.Կողբացու փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ, ՀՀ կառավարության 25.01.2007թ. հ.108-Ն, 01.03.2007թ. հ.347-Ն եւ 20.11.2008թ. հ.1405-Ն որոշումներով  ճանաչվել է գերակա հանրային շահ: Ներկայումս «Հին Երեւան» պատմամշակութային միջավայրի ստեղծման ծրագիրը գտնվում է կազմակերպչա-իրավական մեխանիզմների մշակման փուլում: Տեղում պահպանվող եւ այլ տեղերից կենտրոն տեղափոխվող հուշարձան-շենքերի ընդհանուր քանակը կազմում է մոտ 20 միավոր:Հուշարձան շենքերի համարակալման, ապամոնտաժման եւ պահպանման աշխատանքներն իրականացվում են կառուցապատողների եւ ՀՀ մշակույթի նախարարության Պատմության եւ հուշարձանների պահպանության գործակալության հետ կնքված հուշարձան շենքերի պահպանողական պայմանագրի համաձայն՝ գործակալության ներկայացուցչի մասնակցությամբ: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի սկզբանե ընդգծենք, որ վերը նշված հարցը Երեւանի քաղաքապետարանին ուղարկել էինք գրավոր: Այսինքն` տարընկալման կամ շփոթության տեղիք չպետք է տար: ՀՀ քաղաքացու կոնկրետ հարցին Քաղաքապետարանը պատասխանել է բացահայտ ցինիզմի դրսեւորմամբ: Հուսով ենք, որ պատշաճ պատասխան` անօրինական շենքերի քանդման վերաբերյալ, այնուամենայնիվ, կստանանք:




Լրահոս