Արդարադատության խորհուրդը քննարկել է դատավորների թեկնածուների հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի14-ին կայացել է Արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում Խորհուրդը, քննարկելով դատավորի թեկնածու Նելլի Աշրաֆյանի` ՀՀ արդարադատության խորհրդին հասցեագրված դիմումը եւ ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 3-րդ մասով եւ 123-րդ հոդվածի 1-ին եւ 7-րդ մասերով, որոշեց դիմել ՀՀ նախագահին` Նելլի Աշրաֆյանին դատավորների թեկնածուների ցուցակից հանելու առաջարկությամբ:
Բացի այդ, Խորհուրդը, քննարկելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներ նշանակելու համար ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացրած թեկնածությունները եւ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 2-րդ կետով, ՀՀ դատական օրենսգրքի 122-րդ, 123-րդ հոդվածներով եւ 111-րդ հոդվածի 1-ին մասով, որոշեց հավանություն տալ՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար Մեխակ Գեւորգյանի եւ Հովհաննես Ղազարյանի թեկնածություններին եւ ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահին` համապատասխան պաշտոնում նշանակելու համար։




Լրահոս