Մարտի 28-ին խորհրդարանում տեղի ունեցավ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի երրորդ համատեղ նիստը: Նիստում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ եղավ նաև միգրացիոն հարցերի:
ՀՀ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը ռուսական պատվիրակությանը ներկայացրեց հայ միգրանտների առջև ծառացած խնդիրները Ռուսաստանում: Նիստից հետո ծառայության ղեկավարը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ ռուսական պատվիրակությունը խոստացել է լուծել ծառացած խնդիրները:
Նա նշեց, որ ՌԴ միգրացիոն ծառայության աշխատակիցներն ավելի մեղմ են մոտենում ՀՀ քաղաքացիներին: Եգանյանը նշեց, որ «սև ցուցակը» երկու մասից է բաղկացած. մեկում հայերի թվաքանակը 32 հազար է և այն քաղաքացիներն են, ովքեր արդեն դուրս են եկել Ռուսաստանից:
«Արդեն վեց հազարից ավել դիմումներ ենք ստացել, որի մեծ մասն ուղարկել ենք Ռուսաստան: Զգալիորեն ավելացել է դրական ելքերով պատասխանների թիվը: Մյուս հարցը ռիսկի խմբում գտնվող անձինք են, ովքեր դեռ ՌԴ-ից դուրս չեն եկել, սակայն համակարգը որոշակի խախտումներ է արձանագրել», – ընդգծեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում