Ավստրալիայի իշխանությունը գաղտնազերծել է Պուտինի, Օբամայի ու Մերկելի տվյալները. The Guardian

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. նոյեմբեր ամսին Ավստրալիայում տեղի ունեցած G20 գագաթնաժողովի կազմակերպիչները պատահաբար բացահայտել են ակցիայի մասնակիցների անձնական տեղեկությունները, այդ թվում` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելինն ու ԱՄՆ-ի առաջնորդ Բարաք Օբամայինը: Ընդհանուր առմամբ` տեղեկությունը վերաբերում է 31 մարդու. գրում է The Guardian-ը:

Նշվում է, որ Միգրացիայի ու սահմանի անվտանգության նախարարության աշխատակիցները սխալմամբ գագաթնաժողովի մասնակիցների անձնական տվյալներն ուղարկել են 2014 թ. նոյեմբերի 7-ին կայանալիք Ասիայի գավաթնաժողովին:

Մասնավորապես, տեղեկություններ են ուղարկվել նրանց անունների, պաշտոնների, ծննդյան օրերի, քաղաքացիության, անձնագրի համարն ու վիզաները: Վարչության վիզաների ծառայության ստորաբաժանումների տնօրենը, սակայն, հայտարարել է, թե «քիչ հավանական է, որ այդ տվյալները համընդհանուր հասանելիության հայտնվեին», քանի որ նամակը ստացած անձը ջնջել է հաղորդագրությունն ու «մաքրել ջնջված հաղորդագրությունների արկղը»:




Լրահոս