
Հայաստանի տնտեսության ճգնաժամային վիճակը շարունակում է խորանալ: Այս ամենը չէր կարող իր ազդեցությունը չթողնել նաև փոքր բիզնեսի վրա:
Աղքատության` 35%, արտագաղթի սահմռկեցուցիչ տվյալներ ունեցող երկրում չի զարգանում նույնիսկ փոքր բիզնեսը: Մեծ թվով աղքատության ու տարեցտարի խորացող արտագաղթի պատճառով նույնիսկ փոքր կենտրոնի և քաղաքի բանուկ այլ հատվածների խանութներն են մնացել առանց հաճախորդի:
Ստորև ներկայացված լուսանկարներն արվել են Կոմիտասում և փոքր Կենտրոնում. պատկերն իրոք աղետալի է:
Բոլոր խանութների վրա փակցված է «վաճառվում է» կամ «վարձով է տրվում» ցուցանակը, չնայած սեփականատերերը որևէ հույս չունեն, որ տարածք գնելու կամ վարձակալությամբ վերցնելու առաջարկը որևէ մեկին կհետաքրքրի: