Վրաերթի ենթարկվածի ինքնությունը պարզվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 16-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երեւան-Սեւան ճանապարհի 40-րդ կմ-ին “Օպել Վեկտրա” մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել 30-35 տարեկան անձը չպարզված տղամարդու, որը տեղում մահացել էր: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է մահացածի ինքնությունը՝ 1972 թ. ծնված Արթուր Աբրահամյան, Գավառի բժշկական կենտրոնի բժիշկ-ռեանիմատոլոգ: Կատարվում է քննություն:




Լրահոս