Երեք ընկերությունների ձուն փչացած է եղել. ՀՀ ԳՆ ՍԱՊԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարել է, թե ձու արտադրող երեք ընկերությունների հերքումները չեն համապատասխանում իրականությանը: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են. “Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տարածված հաղորդագրությունը վերաբերում էր միայն “Լուսակերտ ՏԹՖ” ՍՊԸ-ի կողմից 08.09.12թ. եւ 13.09.12թ.” “Արզնի Տոհմային ԹՏԽե ԲԲԸ-ի կողմից 10.09.12թ., “Աշտարակ ձու” ՍՊԸ-ի կողմից 29.08.12թ., 03.09.12թ. եւ 05.09.12թ. օրերին արտադրված խմբաքանակներին: Վերոնշյալ ընկերությունների կողմից տրված՝ Ծառայության հայտարարությունը հերքող պարզաբանումները չեն համապատասխանում իրականությանը, մասնավորապես “Արզնի Տոհմային ԹՏԽ” ԲԲԸ-ի կողմից տարածված հայտարարությունը, որում առկա է նաեւ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ “Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն” ՊՈԱԿ-ի կողմից տրված անասնաբուժական փորձաքննության եզրակացությունը:
Վերջինս հանդիսանում է տեսչական գործողության ժամանակ նմուշառած 07.09.2012 թ.-ի արտադրության ձվի նմուշի փորձաքննության եզրակացությունը:
Ծառայությունը շարունակում է կոչով դիմել սպառողներին ձեռք չբերել եւ չօգտագործել “Լուսակերտ ՏԹՖ” ՍՊԸ-ի կողմից 08.09.12թ. եւ 13.09.12թ., “Արզնի Տոհմային ԹՏԽե ԲԲԸ-ի կողմից 10.09.12թ” “Աշտարակ ձու” ՍՊԸ-ի կողմից 29.08.12թ., 03.09.12թ. եւ 05.09.12թ. օրերին արտադրված ձվերըե:




Լրահոս