
Հերթական ծիծաղաշարժ դեպքն է գրանցվել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ, այս անգամ` Վաշինգտոնում: Պետության ղեկավարը, իջնելով ինքնաթիռից, մամուլի ներկայացուցիչների ու զինվորականների աչքի առջև, քիչ էր մնում, վայր ընկներ ինքնաթիռի շարժասանդուղքից:
Ամեն ինչ տեղի է ունեցել, երբ Սպիտակ տան ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վաշինգտոնում: Օբաման վերադարձել է Ֆլորիդայից, որտեղ գոլֆ է խաղացել:
Տեսանյութում, որը հայտնվել է արևմտյան ԶԼՄ-ների ձեռքում, երևում է, թե ինչպես է նախագահը իջնում, ու քիչ է մնում, վայր ընկնի աստիճաններից, սակայն ճարպկորեն բռնվում ու պահպանում է հավասարակշռությունը: