Կառավարությունը գիտեր, որ հայկական փոխադրողը կանոնավոր չի կարող գործել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն պահից, երբ «Արմավիա» ավիաընկերությունը սնանկացավ, նախագահական ինքնաթիռը սկսեց սպասարկել «Ավիաուսումնական կենտորն» ՓԲԸ-ն: Նույնիսկ այն բանից հետո, երբ «Էյր Արմենիա» ավիաընկներությունը կազմավորվեց եւ 2013-ի հոկտեմբերից սկսեց չվերթներ իրականացնել, նախագահական ինքնաթիռի թռիչքները կազմակերպում էր նշված ՓԲԸ-ն:

Ինչո՞ւ այն չվստահվեց «Էյր Արմենիա»-ին: Այս հարցի պատասխանը «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել, քանի որ ՓԲԸ-ի կողմից Սերժ Սարգսյանի ինքնաթիռի չվերթների ապահովումը եւս մեկ անգամ փաստում է, որ ՀՀ իշխանությունները համոզված են՝ հայկական փոխադրողը կանոնավոր եւ հաստատուն գործունեություն չի կարողանա ծավալել, իսկ նախագահական ինքնաթիռին անհրաժեշտ է ապահովել կանոնավոր թռիչքներ:

Այլ կերպ ասած՝ ՀՀ Կառավարությունում ի սկզբանե գիտակցել են, որ Հայաստանի կողմից «բաց երկնքի» քաղաքականության անցնելուց հետո հայկական ոչ մի ավիաընկերություն չի կարողանա շուկայում հաստատուն գործունեություն ծավալել, եւ «իրենց գլխի ճարը տեսել են»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս