Հունաստանի կառավարությունը համաձայն չէ ընդդեմ Ռուսաստանի արևմտյան պատժամիջոցների հետ ու դրանք անհայտություն տանող ճանապարհ է համարում. հայտարարել է երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:
«Մենք համաձայն չենք պատժամիջոցների հետ: Կարծում եմ, որ դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Ես այն տեսակետի կողմնակիցն եմ, որ անհրաժեշտ է երկխոսություն, դիվանագիտություն, անհրաժեշտ է նստել բանակցությունների սեղանի շուրջ ու խոշոր խնդիրների լուծում գտնել»,- ասել է Ցիպրասը նախօրեին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի ժամանակ:
Նրա խոսքերով՝ հենց սկսել է պաշտոնավարել, ԵՄ նախագահ Դոնալդ Տուսկից նամակ է ստացել, ով համոզված է եղել, որ հստակ է Հունաստանի դիրքորոշումը հօգուտ պատժամիջոցների: Սակայն Ցիպրասն ասել է, որ իրավիճակը փոխվել է:
Հավելենք, որ փորձագետները ենթադրում են, որ Հունաստանը սիրահետում է Մոսկվային, որպեսզի ամրապնդի իր դիրքերը միջազգային վարկատուների պարտքի վճարման հարցերով բանակցային գործընթացում: