Ժողովուրդ. Բանդայի գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների՝ մի շարք պաշտոնյաների բնակարանները թալանելու մեջ մեղադրվող զինված ավազակախմբի գործով առաջին դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ին: Այն տեղի է ունենալու Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: “Բանդայի” գործը քննելու է դատավոր Մխիթար Պապոյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստտիկանության տարբեր պաշտոնյաներ հայտարարեցին, որ ավազակախմբի պարագլուխը Արտյուշա Հակոբյանն է՝ Գառնու “Սուրիկի լավաշ”-ի սեփանականտեր Սուրիկ Հակոբյանի որդին: Իրավաբանների գնահատմամբ բավական հետաքրքիր դատավարություն է սպասվում, քանի որ մինչ օրս նախաքննության մարմնին չի հջողվել գտնել գողոնը.գողերը կան, պաշտոնյաներից թալանված ապրանքը՝ ոչ:




Լրահոս