Ապրիլի 24-ին Թուրքիայում անցկացվող միջոցառումների իմաստը ո՞րն է. Ժան-Պոլ Վահլ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողովը: Համաժողովի ընթացքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը խոսեց Ցեղասպանության ճանաչման մասին, ասելով, թե ինչպես են Թուրքիան և Ադրբեջանը փորձում խոչընդոտել մեր միջոցառումներին:

«Գիտեք, թե ինչ է կատարվում այսօր Մինսկի վեհաժողովում տեղի ունեցած բոլոր առաջարկների վերաբերյալ: Գիտեք, թե ինչպիսի դիրքորոշում ունեն մեր հակառակորդները՝ Ադրբեջանը, ինչպես են նրանք ամեն անգամ խաղարկում այն իրավունքը, որն ունի ցանկացած անձ՝ իր ինքնորոշման վերաբերյալ: Մենք կարծում ենք, որ այս հավաքն այս ձեւաչափով շատ հետաքրքիր է, թույլ է տալիս բոլոր տիպի մտքերի փոխանակում, փորձի փոխանակում, եւ մեծ ներուժն է բերում նրան, որ ավելի ամրապնդվի համերաշխությունը բոլոր ֆրանսախոս երկրների եւ իրենց խորհրդարանների միջև»:

Ելույթ ունեցավ նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի եվրոպական տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Պոլ Վահլը: «Այս տարի 2015-ին Ցեղասպանության 100-ամյակի օրը մենք դեռ չենք կարող ասել, որ ցեղասպանությունը ճանաչվել է: Իհարկե, ճիշտ է, ՀՀ նախագահ պարոն Սարգսյանը փաստում է Անկարայի ճանաչման ցանկության բացակայությունը, ինչը մեծապես ազդում է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վրա:  Ապրիլի 24-ին մենք նպատակ ունենք նաեւ մեր մասնակցությունը բերել: Տարբեր երկրների նախագահների ներկայությունը ՀՀ-ում այդ հիշարժան օրը կարեւոր է: Այն միջոցառումները, որոնք ձեռնարկվում են Թուրքիայում, իմաստը ո՞րն է, որ նրանք այս հիշարժան օրվա նշանակության վրա ստվեր գցեն», – նշեց նա:




Լրահոս