Ժողովուրդ. Գալուստ Սահակյանի որդին իր հիմնարկի համար ցանկանում է ձեռք բերել նոր` ավելի շքեղ մեքենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀԿ-ական Արման Սահակյանի ղեկավարած պետական գույքի կառավարման վարչությունը որոշել է օտարել իր հաշվեկշռում գտնվող “Մերսեդես-Բենց ML 270 CDI” մակնիշի 2002թ. արտադրության մեքենան: Իսկ պատճառը մեքենայի ավելի քան 70 տոկոս մաշվածությունն է: Մեքենայի համար սահմանվել է ծիծաղելի գին` ընդամենը 3,4 մլն դրամ: Ամենայն հավանականությամբ, Ա. Սահակյանը որոշել է իր հիմնարկի համար ձեռք բերել նոր, ավելի շքեղ մեքենա` չնայած երկրում տիրող ծանր սոցիալ-տնտեսական պայմաններին: Թերթը հիշեցնում է, որ օրերս Գալուստ Սահակյանը հայտարարել էր, թե այսօրվա բյուջեի պայմաններում հայրենի չինովնիկների վարած ավտոմեքենաները “լավ էլ պատշաճ են”:




Լրահոս