Լիոնում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի Լիոն քաղաքում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը:

Անտոնեն Պոնսեի հրապարակում կանգնեցված հուշակողթողի 36 սյուների մեծ մասի վրա անհայտ անձանց կողմից հայհոյանքներ են գրվել. գրում է Nouvelles d’Armenie-ն:

«Սա առաջին դեպքը չէ, երբ 1,5 միլիոն նահատակի հիշատակը հավերժացնող կոթողը վանդալիզմի զոհ է դառնում: Հիշողության սպանդի հեղինակները քաջարելվում են ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի բացակայությունից»,- գրում է հրատարակչությունը՝ հիշեցնելով, որ 2006 թվականին այս հուշարձանի բացման առիթով Լիոնի ժխտողականները, թուրքական շրջանակներին ծառայություններ մատուցելով, բողոքի ցույց էին կազմակերպել:




Լրահոս