Պետդումայի պատգամավոր Վասիլի Լիխաչևին անհանգստացնում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը, որով էլ վերջինս խախտում է հրադադարի ռեժիմը: Armlur.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, թե Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, սակայն Ադրբեջանի հետ ևս գործընկերային հարաբերություններ ունեն:
– Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին շատ է խոսվել, այն անդրադառնում է նաև հայ-ռուսական հարաբերությունների վրա: Կցանկանայի Ձեզնից իմանալ, թե Դուք այս հարցի լուծման ի՞նչ եղանակ եք տեսնում:
– Շատ կարևոր է ընդգծել Ռուսաստանի և Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի, Հայաստանի և Ադրբեջանի բարդ հարաբերությունների մասին, քանի որ այս եռանկյան բոլոր կողմերն էլ իրենց շահերն ունեն: Գտնվելով Երևանում` ինձ համար շատ կարևոր է, որ Ռուսաստանը կատարի ռազմավարական գործընկերոջ իր պարտականությունները:
Այս եռանկյունում մի շատ կարևոր հանգամանք կա. Ռուսաստանն այստեղ ամենակոշտ ձևով պետք է իրեն դրսևորի Մինսկի խմբում` Ղարաբաղյան հարցի կարգավորման համար և տարբերակներ առաջարկի: Ադրբեջանին զենքի վաճառքը, իրոք, նուրբ հարց է: Իհարկե, կան որոշակի պարտականություններ Բաքվի առաջ, սակայն ես այստեղ շեշտը կդնեի այն բանի վրա, որ Ռուսաստանը պետք է ձեռնարկի այնպիսի դիվանագիտական-գործընկերային քայլ, որ այդ զենքը չօգտագործվի Հայաստանի դեմ:
– Ստացվում է, որ Ռուսաստանը, լինելով Հայաստանի ռազմավարական գործընկեր, զենք է վաճառում Ադրբեջանին, որն էլ վերջինս օգտագործում է հենց հայերի դեմ:
– Ես կարծում եմ, որ Մոսկվայում նույնիսկ միտք չի եղել, որ այդ զենքը, հայտնվելով ադրբեջանական կողմում, կօգտագործվի հայերի, խաղաղ քաղաքացիների դեմ:
– Իսկ այդ դեպքում ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել:
– Կարևոր է, որ և´ Բաքուն, և´ Երևանը ոչ միայն վերջնականապես միմյանց ձեռք սեղմեն և խաղաղություն սահմանեն, այլև այն, որ պայմանագիրը մշտական բնույթ կրի: Մենք տեսնում ենք, որ բանակցող կողմերը հանդիպում են, քննարկում, սակայն ամեն ինչ անօգուտ է լինում:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.
Նաիրա Հովհաննիսյան–