Վ.Օսկանյանի ներկայացուցիչը դիմել է Վճռաբեկ դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախկին արտգործնախարար Վ.Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը դիմում է ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարան՝ ընդդեմ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների և Վերաքննիչ դատարանների որոշումների: Այս մասին “Փաստինֆո”-ի թղթակցին հայտնեց ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:
Հիշեցնենք, որ հիշյալ դատարանների որոշումներով մերժվել էին Տ.Աթանեսյանի դիմումները փողերի լվացման հատկանիշներով ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու որոշումը վերացնելու մասին: Ըստ փաստաբանի, այդ որոշմամբ խախտվել են ՀՀ նախկին արտգործնախարար, “Սիվիլիթաս” հիմնադրամի նախագահ, ԱԺ “ԲՀԿ” խմբակցության անդամ, հիշյալ գործով վկա Վարդան Օսկանյանի իրավունքները:




Լրահոս