Գլենդելում 20-ամյա հայի են ձերբակալել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գլենդելում ոստիկանությունը ձերբակալել է 20-ամյա հայ երիտասարդի,- գրում է Glendalenewspress կայքը: 20-ամյա երիտասարդը Ռայմոնդ Ղարիբյանն է, ով ձերբակալվել է կեսգիշերին` ոստիկանական հետապնդումից փախչելու համար: 
Աղբյուրը նշում է, որ Ղարիբյանը մեծ արագությամբ սլանում էր Նորթ Գլենդելի բնակելի թաղամասերով: Ղարիբյանը ոստիկանությունում նշել է, որ ինքը փախուստի էր դիմում, քանի որ իր վարորդական վկայականը ժամկետանց էր:




Լրահոս