Խոշոր ավտովթար` Արմավիրի մարզում. կա 9 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ` սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի բնակիչներ, 29-ամյա Գագիկ Մաթևոսյանի վարած “Վազ 2106” մակնիշի 27 ՏՍ 891 համարանիշի և 31-ամյա Իշխան Հովսեփյանի վարած BMW մակնիշի 65 ՕՕ 348 համարանիշի ավտոմեքենաները:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները ու ուղևորներ` 4-ամյա Միլենա Գարեգինյանը, 2-ամյա Սամվել Մաթևոսյանը տեղափոխվել են Երևանի թիվ 3-րդ մանկական հիվանդանոց: Իսկ 27-ամյա Ռոզա Մաթևոսյանը, 28-ամյա Էդգար Գարեգինյանը, 20-ամյա Գոռ Հովսեփյանը, 21-ամյա Փայլակ Հովսեփյանը և 23-ամյա Ծովինար Մուրադյանը տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Նշված բժշկական կենտրոնից Իշխան Հովսեփյանը տեղափոխվեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:  




Լրահոս