Արմավիրի մարզի բնակչի տանից կանեփի 54 թուփ են գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 18-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության եւ Վաղարշապատի բաժնի ծառայողները Էջմիածին քաղաքի բնակիչ Ռազմիկ Հ.-ի  տնամերձ հողամասի զննությամբ հայտնաբերել են մոտ 30 կգ ընդհանուր կշռով կանեփի 54 թուփ: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս