Ոստիկանության համակարգող խումբը նիստ է գումարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանությունում տեղի ունեցավ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ստեղծված համակարգող խմբի նիստը, որը վարում էր խմբի ղեկավար, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները ներկայացրին ընտրությունների երկրորդ փուլից առաջ կատարված աշխատանքը:
Նշվեց, որ արդեն իսկ մարզեր են գործուղվել կենտրոնական ապարատի ծառայողների խմբերը` տեղերում անձնակազմերին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով, քաղաքացիների հարցերին ու ահազանգերին այս ընթացքում տրվել են լիարժեք պարզաբանումներ, ոստիկանության ծառայողներն ամփոփում են ընտրությունների նախապատրաստական փուլը:
Համակարգող խմբի ղեկավար Հունան Պողոսյանը հանձնարարեց ընտրությունների ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հասարակական կարգի պահպանմանը, հստակ վերահսկել օպերատիվ իրավիճակը, բացառել ցանկացած օրինախախտում եւ հակահասարակական արարք:




Լրահոս