Ռոբի Վիլյամն հայր է դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բրիտանացի ամենահայտնի երգիչներից մեկը`Ռոբի Վիլյամսը հայր է դարձել: Նախկին Take That խմբի մեներգիչը և նրա կինը՝ Այդի Ֆիլդը աղջիկ են ունեցել: 
Նորաթուխ ծնողներն աղջկան անվանել են Թեոդորա Ռոսա: Մինչ երեխայի ծնունդը Վիլյամն ասել էր, որ ցանկանում է աղջկան տալ ավանդական անուն:
Երգիչը նաև հայտնել է նոր բլոգի բացման մասին, որը նվիրելու է աղջկան: 
Դստեր ծնվելուց օրեր առաջ երգիչը մեկնել էր համերգային շրջագայության Մեծ Բրիտանիա: Սակայն Ռոբին սեփական ինքնաթիռը միշտ պատրաստ էր պահում, որպեսզի կնոջը հասցնի ծննդատուն և նրա կողքին լինի երեխայի ծնվելու պահին:




Լրահոս