«Ա1+»-ի փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այսօր երեք հայցով որոշում է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Հայցերից մեկը ներկայացրել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեն՝ Լևոն Գուլյանի մահվան տարելիցի առիթով սգո երթի թույլտվություն չստանալու համար։ Կոմիտեն ֆինանսական պահանջ չէր ներկայացրել։ Հիշեցնենք, որ 2007 թ. մայիսի 12-ին Լևոն Գուլյանի դիակը բազմաթիվ վնասվածքներով հայտնաբերվել էր ՀՀ ոստիկանության շենքի բակում,երբ նա հրավիրվել էր ոստիկանության մի գործով։
Եվրադատարանը այսօր որոշել է, որ Հայաստանի կառավարությունը պարտավոր է երևանցի Արտաշես Դավթյանին վճարել 9000 եվրո բարոյական վնաս՝ իր նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի համար։ Արտաշես Դավթյանը «Կրեդիտ սերվիս» բանկի նախկին գործադիր տնօրեն է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում