Զինված անձինք ներխուժել են Ստամբուլում Էրդողանի կուսակցության շենք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստամբուլի արվարձանում Թուրքիայի իշխող կուսակցության գրասենյակ էին ներխուժել երկու զինված մարդ, փոխանցում է Reuters-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:

Dogan լրատվական գործակալության տվյալներով՝ ոստիկանությունը փակել է կուսակցության շենքը տանող ճանապարհը:

Թուրքիայի հատուկ ջոկատայինները վնասազերծել են երկու անհայտ անձանց, ովքեր ներխուժել են Ստամբուլում Արդարություն ու զարգացում կուսակցության տեղական բաժանմունք, նրանք ձերբակալված են, փոխանցում են թուրքական ԶԼՄ-ները:

«Հատուկ ջոկատայինները շենք են ներխուժել ու վնասազերծել են չարագործներին: Նրանք կալանավորված են»,- հայտնում է հեռուստաալիքը:




Լրահոս