ԲՈԶՈՅԱՆԻՆ՝ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «փուչիկների» գործով  դատաքննությունը: Հիշեցնենք, որ ամբաստանյալը «փուչիկ փչող» Սերոբ Բոզոյանն է, որը մեղադրվում է 2012թ. մայիսի 4-ին Երեւանի Լեոյի փողոցի 60 տանը սպառողների կյանքի եւ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելու եւ իրացնելու մեջ, որի հետեւանքով 228 մարդկանց անզգուշությամբ պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ս. Բոզոյանը երեկ դատարանին հայտնեց, որ փաստաբան վարձելու հնարավորություն չունենալու պատճառով ցանկանում է օգտվել հանրային պաշտպանի ծառայությունից եւ միջնորդեց արագացված դատաքննություն իրականացնել: Դատարանն առաջին մասով բավարարեց միջնորդությունը, իսկ երկրորդ մասով մեղադրողը կարեւորեց տուժողների դիրքորոշումը: Այն կլսեն հաջորդ դատական նիստին՝ սեպտեմբերի 28-ին:




Լրահոս