Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների մի շարք գյուղերի բնակիչների կողմից այսօր բարձրացված կաթի մթերման գների նվազեցման հետ կապված մտահոգությունների առնչությամբ հայտնում ենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել «Աշտարակ կաթ»,«Բանդիվան կաթ», «Իգիթ» ընկերությունների հետ առ այն, որ այդ ընկերությունները կշարունակեն գյուղացիական տնտեսություններից կաթ մթերել նախկին գներով:
Խնդիրը լինելու է նախարարության ուշադրության կենտրոնում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին