ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միսն առանց ջերմային մշակման դուրս է գալիս շուկա. ֆերմերն ահազանգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի արդեն նախկին տեղակալներ Գառնիկ Պետրոսյանը եւ Տիգրան Գաբրիելյանը մասնակցում են Գյուղատնտեսական դաշինքի կողմից կազմակերպված Ֆերմերների կոնգրեսին: Նախաձեռնության նպատակն է ստեղծել երկխոսության հարթակ ֆերմերների եւ ոլորտային պատասխանատուների միջև եւ հնարավորություն ընձեռել բարձրաձայնել ոլորտի հիմնահարցերը եւ քննարկել դրանց լուծմանն ուղղված հիմնական ճանապարհներն ու մոտեցումները: Համաժողովին մասնակցում են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող շուրջ վեց տասնյակ ֆերմերներ եւ կոոպերատիվների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ոլորտի զարգացման գործում ներգրավված տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Կոնգրեսին մասնակից ֆերմերներից մեկը հարց ուղղեց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Տիգրան Գաբրիելյանին. «Հայտնաբերված հիվանդ կենդանիները` բրուցելյոզով եւ այլ տեսակի հիվանդ կենդանիների նկատմամբ ինչ եք նախատեսում առաջիկայում անել: Միսը առանց ջերմային մշակման դուրս է գալիս շուկա»:

Նրա հարցին ի պատասխան Տիգրան Գաբրիելյանն ասաց, որ գյուղատնտեսության նախարարությունը իրականացնում է պատվաստման եւ ախտորոշման ծրագրեր:




Լրահոս