ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ արդյոք «Բրաբիոն ֆլորա սերվիս»-ը կազմակերպում է ձեւավորման դասընթացներ: Եթե այո, ապա միայն փնջերի՞, թե՞ նաեւ հարսանյաց պարագաների, տոնական հանդիսությունների, սեղանների: Խնդրում եմ մի փոքր մանրամասն ներկայացնել: Կուզեի նաեւ իմանալ, թե դասընթացները մոտավորապես որքան արժեն:

Անուշիկ Խաչատրյան (25 տարեկան, բանասեր)


ՊԱՏԱՍԽԱՆ.
«Բրաբիոն ֆլորա սերվիս»-ի ուսումնական կենտրոնում կազմակերպվում են տարբեր դասընթացներ՝ ֆուրշետ, ֆլորիստիկա, հարսանյաց պարագաների ձեւավորում, տորթերի ձեւավորում, մատնահարդարում, ինտերիեր, այգեգործական եւ լանդշաֆտային դիզայնի դասընթացներ եւ այլն: Դրանց գները մի փոքր տարբեր են. օրինակ՝ կան խմբակային դասընթացներ՝ 19, 24 եւ 25 հազար դրամ արժողությամբ: Իսկ անհատականների արժեքը 94 հազար դրամ է: Խմբի անդամների թվի համար կոնկրետ որոշված սահմանափակում չկա. այդ պահին քանի ցանկացող հավաքված է լինում, այդ ժամանակ էլ սկսվում են դասընթացները: Ուսումնական կենտրոնը կազմակերպում է երկամսյա եւ եռամսյա դասընթացներ՝ օրվա տարբեր ժամերին, օրական երկու ժամով: Ավելացնեմ նաեւ, որ դասընթացների ժամանակ օգտագործվող նյութերը տրամադրում է կենտրոնը:

«Բրաբիոն ֆլորա սերվիս»-ի ուսումնական կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ողջունելի է, որ մեր օրերում կան այնպիսի կենտրոններ, որտեղ մեր քաղաքացիները, հատկապես աղջիկները, կարող են բազմատեսակ ոլորտներում մասնագիտանալ, ինչո՞ւ չէ՝ նաեւ հետագայում աշխատանքի անցնելու հեռանկարով: Միայն թե լավ կլիներ, որ նմանատիպ ուսումնական կենտրոնների դասընթացների վարձավճարները լինեին հնարավորինս մատչելի, որպեսզի հասու լինեին հասարակության մեծամասնությանը:




Լրահոս