Ժողովուրդ. Դանակահարություն Նուբարաշեն ՔԿՀ-ու՞մ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը “Նուբարաշեն” ՔԿՀ-ի բուժմասում բուժակը դանակով հարձակվել է դատապարտյալ Արտակ Հակոբյանի վրա և փորձել այն սիրտը մտցնել: Ժողովուրդ”-ի տեղեկություններովև Արտակին օգնության է հասել մյուս դատապարտյալը, ում միջամտության արդյունքում դանակի հարվածի ուղղությունը շեղվել և վնասել է Արտակի ձեռքը: Սակայն ՔԿՀ լրատվության պատասխանատու Գոռ Ղլեչյանը հերքեցևասելով. “”Նուբարաշեն”-ում նման բան չի եղել”։ Մինչդեռ թերթի աղբյուրները վստահեցնում են, որ չի բացառվումև կատարվածն առնչություն ունի “Գորիս” ՔԿՀ-ի պետի նախկին տեղակալ Մարեկ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի հետ: Բանն այն է, որ Մարեկ Հարությունյանը դատապարտվել էր 2 տարվա ազատազրկմանևդատապարտյալ Արտակ Հակոբյանից և նրա հարազատներից կաշառք տալու պատրվակով խարդախությամբ 4000 դոլար հափշտակելու համար:




Լրահոս