Գորիսի եկեղեցու Խաչի քավոր է դարձել Սուրիկ Խաչատրյանի որդին. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տնղեկություններով՝ օրերս Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու 2015 թվականի Խաչի քավոր է դարձել Սյունիքի մարզպետ Լիսկայի որդին Տիգրան Խաչատրյանը: Ըստ տրամաբանության՝ եկեղեցու խաչի քավոր կարող է դառնալ այն մարդը, որը դավանում է բարձր արժեքների, մինչդեռ վերոնշյալ երիտասարդի անունը կապվում է բազմաթիվ սկանդալային պատմությունների հետ: Դրանցից ամենաաղմկահարույցը Ավետիք Բուդաղյանի (որը, ի դեպ, քավոր-սանիկական հարաբերությունների մեջ էր Լիսկայի ընտանիքի հետ) սպանությունն էր»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս