Միջերկրական ծովում պլաստիկե աղբի մեծ քանակություն է կուտակվել. զգուշացնում են գիտնականները: Շուրջ 1000 տոննա աղբը լողում է ծովի մակերևույթին, դրանք հիմնականում շշերի ու տոպրակների մնացորդներ են:
Հաշվի առնելով Միջերկրական ծովի կենսաբանական բազմազանությունն ու տնտեսական կարևորությունը՝ աղտոտման հետևանքներն առանձնակիորեն վտանգավոր են. պնդում են իսպանացի գիտնականները PLOS ONE պարբերականում հրապարակված հետազոտությունում:
Պլաստիկե կտորներ են հայտնաբերվել թռչունների, ձկների, կրեաների ու կետերի ստամոքսներում, ինչպես նաև` Եվրոպայի հյուսիսային ափին` ոստրեների ու խխունջների ստամոքսում:
«Դրանք կուլ են տալիս ծովային ֆաունայի ներկայացուցիչները և կարող են արտադրել քիմիական նյութեր»,- բացատրել է Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր Դևիդ Մորիթը։
Պլաստմասը կուտակվում է Միջերկրական ծովում, այնպես ինչպես դա տեղի է ունենում Հնդկական, Ատլանտյան ու Խաղաղ օվկիանոսներում: