Վերին Դվին գյուղում այրվել է տուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 20-ին, ժամը 07.57-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վերին Դվին գյուղի Մելքոնյան փողոցի թիվ 2 տանը: ԱԻՆ լրատվական ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.20-ին, մարվել՝ 08.32-ին: 
Այրվել է Գիարկիզովա Մինային պատկանող տան հեռուստացույցը` տակդիրով և հատակից մոտ 3 քմ մակերեսով հատված:




Լրահոս