
Քիչ առաջ Կառավարության նիստում ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանին Կոտայքի մարզպետ նշանակելու հարցը:
Երիցյանը մի քանի տվյալ ներկայացրեց Գուլոյանի կենսագրությունից: Նա նշեց, թե վերջինս ծնվել է 1979-ին, ավարտել է իրավաբանական ֆակուլտետը, եղել է դատախազության քննիչ, դատախազ և 2 անգամ ընտրվել քաղաքապետ:
Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Գուլոյանին, ցանկացավ բեղմնավոր աշխատանք, իսկ խոսք տրամադրելուց առաջ հարցրեց. «Պարտավորություն վերցնո՞ւմ եք»:
Գուլոյանը խոսեց տեղից, և լրագրողները նրան լսելու հնարավորություն չունեին: