Գյումրեցի երեք ընտանիքներ` երեքն էլ աղքատ ու անօթեվան. (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գյումրի քաղաքի “Շիրակ կենտրոն”ե հասարակական կազմակերպության աշխատակիցները շարունակում են օգնություն բաժանելու նպատակով շրջագայել քաղաքի ծայրամասային թաղամասերում և տնակային ավաններում, միաժամանակ, լուսաբանել տեսածն ու լսածը:
Այս անգամ “Շիրակ կենտրոն”-ի պատրաստած տեսանյութում ներկայացվում են երեք տարբեր ընտանիքների ապրելակերպի մասին պատմող դրվագներ:
“Ներկայացվող ընտանիքները՝ թեև տարբեր են իրենց կազմով, սակայն նրանց միավորողն այն է, որ բոլորը միայնակ մայրերի ընտանիքներ են, անօթևան են և ապրում են սոցիալական ծանր պայմաններում, մեծ դժվարություններով են պահում ու խնամում իրենց մանկահասակ երեխաներին, որոնց մեծ մասը համարվում են մանկատան սաներ”,- ասված է Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:
 Մանրամասները` “Շիրակ կենտրոնի” պատրաստած տեսանյութում:
 




Լրահոս